Մայրենի
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր 
Միջին Դպրոց

Մայրենի

16.03.2016

Վերլուծություն ՛Կետադրե'ք հատվածը.

Ամբողջ ընտանիքը հուզմուքով և բարի ճանհապար մաղթելով ճանհպարում էին Ահմադին իսկ ամենքից շատը հուզվել էր Ահմադի տատը:

Աղբյուր՛http://areviknersisyan.blogspot.am/p/7.html

14.10.2015

Մայր Թերեզան համարվում է  աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, իսկ նրա կյանքը՝ XX դարի մեծագույն իրադարձություններից:
Այս փոքրիկ, փխրուն միանձնուհու կյանքը իրոք ապշեցնող է, իսկ նրա անձը բացառիկ է ամբողջ մարդկության տեսանկյունից:
Քննարկիր Մայր Թերեզայի մտքերը.


Երբ դու դատում ես մարդկանց, քո մոտ այլևս ժամանակ չի մնում նրանց սիրելու համար:

Խրախուսման և ողջույնի խոսքերը կարող են լինել կարճ, սակայն դրանք ունեն անվերջ արձագանք: 

Սիրիր և թող սերը քեզ համար լինի այնքան բնական, որքան շնչառությունն է: Ոչինչ մի պահանջիր: Ոչնչի մի սպասիր: Եթե ինչ-որ բան է գալիս քեզ, եղիր շնորհակալ: Եթե ոչինչ չի գալիս, նշանակում է, որ պետք չէ որ այն գա:

Հիասթափվելով մեկ մարդու մեջ, մի պատժիր մյուսին: Բոլոր մարդիկ տարբեր են, մի կորցրու քո վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը:

Սերը՝ միրգ է, որը հասնում է միշտ՝ անկախ ժամանակից, և որին կհասնի յուրաքանչյուր ձեռք:

Աղբյուրը՛.

Վերլուծություններ

Իմ կարծիքով Մայր Թերեզան իր մտքերի կեսը վերաբերվում է սիրոն և կռվին ինձ շատ դուր եկան իր մտքերից միքանիսը, որոնգ գրվածեն վերևում օրինակ՛. <<Երբ դու դատում ես մարդկանց, քո մոտ այլևս ժամանակ չի մնում նրանց սիրելու համար>> ինձ թվում է, որ Մայր Թերեզան ուզում է ասել եթե դու յադ մարդուն չես ճանաչում ապա  մեկնաբանություններ  արա միյայն նրան հետ շփվելուց և նրան ճանաչելուց հետո:


05.10.2015

Սիրելի ուսուցիչներ շնորհավոր Ձեր տոնը միշտ  ժպտացեք մի տխրեք երբեք և իհարկե մի բարկացեք չնայած դա հնարավոր չէ քանի-որ մենք ամենաչարաճճի երեխաներն ենք 

Եխեք ուրախ, առողջ և իհարկե  հաբերատար:


Այս օր Ձեր տոնն է սիրելի ուսուցիչներ

և մենք հպարտ ենք, որ դուք կաք 

Դուք մեր լավ ընկերն եք և մեր ուսուցիչը

Ինչը-որ հիմա գիտենք դա Ձեր շնորհիվ է 

Մենք Ձեզ շատ ենք սիրում դա  իմացեք 

Քո տոնը շնորհավոր սիրելի ուսուցիչ:



12.05.2015

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

 

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք  չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ  է պետք  անել և հենց այդպես էլ անում են:

 Մարդիկ, որոնք «մշակում են»  են  իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները  տիրանում են իրենց իսկ իրականությանը: Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են իրենց քայլերով իրենց վրա վերցնել հանգամանքները, մարդիկ, որոնք  վտանգում են իրականն ու անիրականը երազի հետևից գնալու համար, որոնք իրենց թույլ են տալիս փախչել  խելամիտ խորհուրդներից՝ լուծումները թողնելով Աստծո ձեռքերում:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց ու իրենք իրենց հետ, մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում նոր օրվան, իրենց կյանքում գոյություն ունեցող լավին, որոնք ամեն ժամն ապրում են լավ տրամադրությամբ՝ տալով իրենցից ամենալավը, որոնք շնորհակալ են ողջ լինելու համար, որ կարող են ժպիտներ նվիրել, ձեռք մեկնել և բարեհոգաբար օգնել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են կառուցողականորեն ու ուղիղ քննադատել ինձ՝ առանց ինձ ցավեցնելու և վիրավորելու:

Մարդիկ, որոնք չափի զգացում ունեն…

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդարության զգացում ունեն. նրանց կոչում եմ ընկերներ:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք գիտակցում են երջանկության կարևորությունը և քարոզում են դա: Մարդիկ, որոնք կատակների միջոցով սովորեցնում են մեզ հումորով ընդունել կյանքը: Մարդիկ, որոնք երբեք չեն դադարում մանուկ լինել:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք վարակում են իրենց էներգիայով: Ինձ դուր են գալիս պարզ ու անկեղծ մարդիկ՝ ունակ խելամիտ փաստերով հակադրվելու յուրաքանչյուրի որոշումներին:

Ինձ դուր են գալիս հավատարիմ  ու համառ մարդիկ, որոնք չեն թուլանում, երբ փորձում են հասնել  իրենց նպատակներին ու գաղափարներին:

Ինձ դուր են գալիս տեսակետ ունեցող մարդիկ, նրանք, որոնք չեն ամաչում գիտակցել, որ սխալվել են կամ որ ինչ-որ բան չգիտեն: Մարդիկ, որոնք  իրենց սխալներն ընդունելիս, ջանում են նորից չկրկնել դրանք: Մարդիկ, որոնք պայքարում են ձախորդությունների դեմ: Մարդիկ, որոնք  ելք են փնտրում:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ներքուստ են մտածում ու չափում, որոնք չեն արժևորում իրենց նմաններին հասարակական կաղապարով կամ թե ինչպես են նրանք փայլում: Մարդիկ, որոնք չեն դատվում ու թողնում, որ ուրիշները դատեն:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք անհատականություն ունեն…

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են հասկանալու, որ մարդկային էության մեծագույն սխալը փորձելն է գլխից հանել այն, ինչը դուրս չի գալիս սրտից:

Զգայունությունը, քաջությունը, համերաշխությունը, բարությունը, հարգանքը, հանգստությունը, արժեքները, ուրախությունը, հնազանդությունը, հավատը, տակտը երջանկությունը, վստահությունը, հույսը, շնորհակալության զգացումը, իմաստությունը, երազանքները, զղջումը և սերը հիմքեր են՝ մարդ  կոչվելու համար:

Այս տիպի մարդկանց հետ  խոստանում եմ լինել կյանքիս մնացած օրերին, քանի որ նրանց իմ կողքին ունենալով՝ լավ եմ վարձատրվում:




22.04.2015

Երկրի միջազգային օր 


27.02.2015

Հովհաննես Թումանյան. Մայրը

 Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես  չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
 Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու  նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
 Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր  գյուղում ու մեր կտուրի տակ։
 Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների  հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
- Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։


26.02.2015

Հովհաննես Թումանյան.Փարվանա

                                I
 Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
 Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
 Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
 Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

 Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
 Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
 Նըստում էր էն սեգ սարերի արքան
 Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:




Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
II


Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, էլ երկընքից
Վար կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…
III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շ%D