Գլխավոր էջ    
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր 
 Միջին դպրոց

Կենդանաբանական այգի 

Այսօր մենք գնացել էինք կնդանաբանական այգի ընկեր Գոհարի հետ: Այնտեղ մենք բաժանվեցինք զույգերի և ամեն զույգը ընտրել էր մեկ կենդանի, ես և մեր դասարանի Մանե Թոռունյանը իրար հետ էինք կատարում խմբային աշխատանքը, և մենք ընտրել էինք կապիկներին ավելի ճիշտ Գուգո կապիկին և նրա ընտանիքին, մենք մոտեցանք և տվեցինք բազմազան հարցեր նրանց խնամողին: Խնամողի ընկեր Գայանեաի միջոցով մեք իմանցանք ավելին քան նախատեսում էինք, ավելին կիմանաք եթե դիտեք տեսանյութը:

Իմ ընտրած բանաստեղծությունը 

Ես ընտրել եմ Ծիածն բանաստեղծությունների շարքը, և իմ կարցիքով այդ բանաստեղծությունների շարքի վերնագիրը կոչվում է Ծիածն որովհետև բանաստեղծությունների մեջ նկատվումեն գույներ երանգներ և իմ կարցիքով ամենա շատ կրկնվում է կապույտ։

Սուրբ Վալենտինի պատմությունը

Թումանյանի քառյակները 

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

* * *

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,

Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
***
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,

Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

***

Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:

***

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
* * *

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

**

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս

Ու էն ճամփիս անմեկին:

***

Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:
* * *

Այա օր  մեր օր սատ լավ անցավ մենք սովորեցինք  նոր պարեր և հուսով եմ առավոտյան պարապունքին կպարենք, իսկ հետ մեր ջոկատի մի մասը գնաց հեծանիվ քշելու իսկ մյուս ամսը մնաց և դիտեցինք թե ինչպիսի լավ հանդես էին պատրաստել նոր դպրոցի հինգ տարեկաները   նաև սովորեցինք ինչպես աշխատել տրիդե պրինտերով մենք գնացին ընկեր Գնելի լաբարատորիա և ընկեր Գներլը մեզ ցույց տվեց թե ինչպես է աշխատում տրիդե պրինտեռը մենք տպեցինք մի քանի դետալ ռոբոտիքսի համար:

Ջոկատ 7-1 

Ջքկատավար Գնել Հարութունյան



27.10.2015

        Սիրելի գրքի անոնս-գովազդ-ներկայացում. (Արևիկ Ներսիսյան)

        AnnaTadevosyan-1.mozello.com

        – մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք արձակուրդին կարդացած գրքի սյուժեն.

        Ես կարդացել եմ Ռ.Ջ Պալադո <<Ջուլիանը>> 

        – ներկայացրե՛ք կեպարները. առանձնացրեք մեկին և հիմնավորեք ընտրությունը.

        – ո՞րն է գրքի ասելիքը.

        – ինչո՞վ է առանձնանում այս գիրքը քո կարդացած մյուս գրքերից:

Աղբյուրը՛ natlanglit.wordpress.com


26.09.2015

Հունձ
Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։
Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։
Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

22.09.2015

Իմ երազում


Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։



Քո երազում


Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։


ԿՈՄԻՏԱՍԻՆ


Հայոց երգող լարի զարդ,
Հայոց փշոտ դարի վարդ,
Մի չար երկրի տված վիշտը
Ո՞նց տաներ մի բարի մարդ:




Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։


* * *

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...

1908

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

1903թ.


Հովհաննես Թումանյան

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՛, գութան, վարի՛, գութան,

Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,

Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.

Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին...
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված

Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

1887