Գուրգեն Մահարի

Գուրգեն Մահարի Մանկություն

Մի կարծիքը Գուրգեն Մահարի Կենսագրություն 

Գուրգեն մահարին ծնվել է Օգոստոսի է1-ին 1903թ. Իսկ 1920-ականներին մտել է հայ գրականություն գախտել է Վանի քաղաքը ճանապարի կորցնելով հարազատներին այնուհետև ընկել վորբանոց այն տեղ էլ ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ իսկ հետո գտել է իր հարազատներին կենդանի մնացած մորը և մյուսներին բայց նրա սիրելի տատը մահացել էր գախտելու ժամանակ ճանապարին իսկ մահացել է հունիսի 17 1969:

Գուրգեն Մահարի Կենսագրություն

 (1903-1969) 1920-ական թվականններին հայ գրականություն մտավ մի երիտասարդ բանաստեղծ, որը գրում էր քնարական լավ բանաստեղծություններ և Չարենցի մտերիմն էր: Այդքանն արդեն բավական էր, որ նա շահեր ընթերցողների համակրանքը: Բայց շուտով նա հրապարակելու էր նաև իր արձակը և շատ պատվավոր տեղ էր գրավելու ժամանակի գրականության մեջ: Այդ երիտասարդ Գուրգեն Մահարի էր: Նրա իսկական անունը Գուրգեն Աճեմյան էր: Ծնվել էր Վան քաղաքում 1903թվականին և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել էր շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թարքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Բայց հետո ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան և վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին այնքան սիրում էր, մահացել էր գաղթի ճանապարհին: Հետո Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում է ծանոթանում Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսում է գրել առաջին բանաստեղծությունները: Որբանոցային կյանքի և հետագա թափառումների մասին Մահարին պատմում է «Պատանեկություն» վիպակում: Դրանք շատ դժվար տարիներ էին ինչպես Գուրգենի և նրա նման ամեն ինչ կորցրած հազարավոր հայ երեխաների, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար: Արևմտահայության մի մասը սպանվել էր թուրքերի ձեռքով, մյուս մասը գաղթել էր զանազան երկրներ: Շատ-շատերը ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում, որը պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ: Աղքատություն, սով, համաճարակներ, սրանք այն տարիներին տարածված էին Հայաստանում: Այդ բոլորը Գուրգեն Մահարին նկարագրում է «Պատանեկության» մեջ: Այդ դժվար տարիներին հաջորդեցի