Տոներ
Երկրի միջզգային օր

Այսօր մեր մեծ տան տոնն է
Ապրիլի 22
Այսօր ոչ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում ՄԱԿ-ի հովանավորության ներքո:
Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում 2009 թ. ապրիլի 22-ին (№ A/RES/63/278 բանաձև)։ Համահեղինակներ են հանդես եկել ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ), նշվում է սկսած 2010-ից, ամեն տարի ապրիլի 22-ին:
Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ՛Էսկոտոն հայտարարեց, որ բանաձևում այդ Միջազգային օրվա հռչակումը ճանաչումն է նրա, որ Երկիրը և նրա էկոհամակարգերը մեր տունն, ապահովում են մարդկային կյանքը, բայց նաև պարտավորությունների հաստատումն է, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի կոնֆերանսում: Ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական պահանջների միջև արդար հավասարակշռության հասնելու համար անհրաժեշտ է օժանդակել բնության և Երկիր մոլորակի հետ ներդաշնակությանը:
Բանաձևում նաև նշվում է, որ «Մայր-Երկիր» տերմինը համընդհանուր է շատ երկրներում, որ այն արտացոլում է մոլորակի, նրա էկոհամակարգերի և մարդու միջև կախվածությունը: ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկելով նշել «Մայր-Երկրի միջազգային օրը»` Գլխավոր Անսամբլեան ուշադրության է արժանացրել այն փաստը, որ այդ տոնը արդեն ամեն տարի արդեն նշվում է շատ երկրներում:
Երկրի օրը ապրիլի 22-ին նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1970 թ.։ 1990 թ. այդ օրը դարձավ միջազգային ակցիա:
Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, Հարավային կիսագնդում ՝ աշնանը: Այդ համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հասարակության և յուրաքանչյուր մարդու ուշադրությունը Երկիր մոլորակի, նրա շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրելն է:
Ինչպիսի՞ն է մեր Երկիրը:
Հաշվել են, որ երկիր մոլորակը մոտավորապես 4,5 միլիարդ տարեկան է: Եթե դուք ցանկանում եք անցնել Երկրով՝ հասարակածով քայլելով, սպասվում է մոտավորապես 40010 կմ երկարության ճանապարհ անցնել: Մակերեսից կենտրոն հեռավորությունը 6378 կմ է: Ընդ որում իրապես պինդ շերտերը (լիտոսֆերա) կազմում են ընդամենը 70 կմ, իսկ ավելի խորը` կիսահեղուկ և հեղուկ վիճակներ են:
Մահվան հովիտը Կալիֆորնիայում և Լիբիայում Էլ Ազիզիա կոչվող վայրը պահում են Երկրի վրա ամենաթեժ կետերի ռեկորդները: Էլ Ազիզիայի ռեկորդը 57,8°C աստիճանն է (1922 թ. սեպտեմբերի 13), Մահվան հովտինը՝ 55,8°C աստիճանը (1913 թ. հուլիսի 10): Երկրի վրա ամենացուրտ վայրը Անտարկտիկան է, 1983 թ. հուլիսի 21-ին «Արևելք» հետազոտական կայանում Անտարկտիկայում գրանցվել է 89°C աստիճան:
Մեր Երկիրն անհավանական հարուստ է հանքերով. գիտնականները դասակարգել են շուրջ 4000 տեսակի հանքեր, նրանցից մոտավորապես 200-ն ունեն պրակտիկ նշանակություն: Ամեն տարի բացվում են հանքերի 50-100 տեսակներ:
Երկիրն ունի մեկ արբանյակ՝ անզեն աչքով տեսանելի Լուսինը:
Ապրիլի 22-ը` Մայր-Երկրի օրը, ինչպես գարնանային գիշերահավասարի ժամանակ անցկացվող Երկրի օրը, մոլորակի բոլոր բնակելի անկյունների յուրաքանչյուր բնակչին հնարավորություն է տալիս շնորհակալություն հայտնելու մեր մեծ ընդհանուր տանը:
Ամեն տարի այդ օրն աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու գլոբալ էկոլոգիական խնդիրներ: Տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, ցուցադրություններ, մեծ քաղաքների կենդանի փողոցներում ավտոմոբիլային շարժման դադարեցում, տարածքների մաքրում, ծառատունկ և այլն: Այդ օրը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել իրենց բակերի և փողոցների բարեկարգմանն ու կանաչապատմանը:
Սուրբ Հարություն և Զատիկ
Զատիկ
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:
Ապրիլի 05, 2015թ.
Սբ. Հարության տոն
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Մարտի-8
Արդեն մեկ դարից ավել է, ինչ մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր, ու շատ աղջիկներ եւ կանայք այս օրվան են սպասում, որ իրենց համար պատրաստված անակնկալը լինի տարբերվող ու դուրեկան: Իսկ շատ տղամարդիկ այս օրը իրենց այնքան էլ հարմարավետ չեն զգում. ի վերջո ուրախացնել իրենց քույրերին, մայրերին եւ ընկերուհիներին, այսինքն` կին արարածին, շատ դժվար է: Թե ինչպես են նշում այս տոնը տարբեր երկրներում, ներկայացնում եմ ստորեւ:
Կանանց օրվա կապակցությամբ տղամարդիկ «տառապել» են դեռ Հին Հռումում: Այդ դարաշրջանում եղել է մի օր, որը կանանց տոնն է համարվել, որը սակայն նշում էին տան տնտեսուհիները: Այդ օրը Հռոմում ամուսնացած կանայք սիրով եւ ջերմությամբ էին շրջապատվում, իրենց ամուսիններից նվերներ ստանում: Հարգարժան տիկիններն այդ օրը հագնում էին իրենց ամենաթանկարժեք զգեստները, բուրավետ ծաղկեպսակներ դնում իրենց վարսերին եւ գնում տաճար աղոթելու: Այդ օրը նույնիսկ ստրուկուհիներն են նվերներ ստանում, եւ սա միակ օրն է եղել, որ հնարավորություն են ստացել հանգստանալու:
1857 թվականի մարտի 8-ին Նյու-Յորքում տեքստիլ ֆաբրիկաներում աշխատողները առաջին անգամ երթի միջոցով բողոքեցին ցածր աշժատավարձի եւ աղքատ աշխատանքային պայմաններում աշխատելու դեմ: 1908 թ. արդեն նրանց թոռները այս օրը ոտքի էին կանգնել երեխաների աշխատանքի արգելման, ֆաբրիկաներում աշխատավարձի բարձրացման եւ, ընդհանրապես, կանանց ձայնի իրավունքների համար:
1910 թ.-ին Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինը առաջարկում է մարտի 8-ը ընդունել կանանց միջազգային տոն, ի պատիվ անցյալում Նյու-Յորքում տեղի ունեցած իրադարձությունների: Առաջին անգամ կանանց միջազգային տոնը նշել են 1911 թ.-ին` Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում եւ Շվեցիարիայում:
Ռուսաստանում այս օրը նշել են 1913 թ-ին, եւ մինջ օրս մեծ շուքով, ամեն տարի բարձր տրամադրությամբ են դիմավորում այս օրը: Այստեղ մարտի 8-ին տղամարդիկ նվիրում են հիմնականում գեղեցիկ ծաղկեփնջեր եւ օծանելիքներ:
Ի տարբերություն մնացած երկրների, այս մարտի 8-ը Իտալիայում ոչ աշխատանքային օր չի համարվում: Այս օրը Իտալիայում տղամարդիկ եւ կանայք միասին չեն նշում. կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան, իսկ երեկոյան, միայն հատուկ այդ օրը աշխատում են տղամարդկանց ստրիպ-բառեր, որտեղ կանանց մուտքը անվճար է:
Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Գերմանիայում այս օրը կանանց իրավունքների իրավապաշտպանները, Արհմիությունները կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
Չինաստանում չինացիները փոձում են ապացուցել, որ կանանց սրտի միակ ճանապարհը ստամոքսի միջոցով է: Այս օրը այստեղ կանանց հանդեպ իրենց սերը ապացուցելու եւ ցույց տալու համար, յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսեւորի իրեն իսկական խոհարարի պես: Մարտի 8-ին Չինաստանում բոլոր կանաց համար ոչ աշխատանքային օր է: Այս օրը կանայք մասնակցում են Միս Պեկին մրցույթին եւ բոլորին փորձում ապացուցել, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկ կանայք են:
Հայաստանում մարտի 8-ը համարվում է կանանց, գեղեցկության եւ մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն այս օրը, այլեւ, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած մինչ ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ: Այս օրը հայ տղամարդիկ իրենց կանանց, մայրերին, քույրերին նվիրում են տարբեր նվերներ, ծաղիկներ, օծանելիքներ, փափուկ խաղալիքներ, հուշանավերներ եւ այլն: Մարտի 8-ը Հայաստանում նույնպես համարվում է ոչ աշխատանքային օր:

Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց: «Ազատ ծնված կանանց տոն» անվանումով տոնին նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ օրինակ` տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու: Տոնի հիմքը դրվեց, երբ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից և աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.aravot.am/2013/03/08/212581/
Մարտի 8-ը պաշտոնապես նշվում է նաև Չինաստանում և մի շարք Աֆրկյան երկրներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝